-
13.12.2020|
21:55
Դեկտեմբերի 25-ին, ժամը 19։00-ին, LOFT-ում տեղի կունենա Արամ Ավետիսի «Երբ առնետները կարդալ գիտեին» գրքի շնորհանդեսը։ Երեկոյի ընթացքում հեղինակն անձամբ կպատմի նոր գրքի ստեղծման ու խորհրդի մասին։
-
12.12.2020|
15:30
Կյանքի 86-րդ տարում մահացել է Ռուսաստանի ժողովրդական արտիստ, թատրոնի եւ կինոյի դերասան Վալենտին Գաֆտը: Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է նրա կինը՝ Ռուսաստանի ժողովրդական արտիստուհի Օլգա Օստրոումովան։
-
12.12.2020|
13:11
Հայտնի են Երևանի «Ոսկե ծիրան» 17-րդ միջազգային կինոփառատոնի մրցանակակիր ֆիլմերը: Փառատոնային ժյուրիի կազմը, որը գլխավորում էր ֆիլիպինցի ճանաչված ռեժիսոր Լավ Դիասը, ընտրել է ոսկե, արծաթե ծիրանների և հատուկ հիշատակման հաղթող լիամետրաժ ֆիլմերը։
-
12.12.2020|
12:22
Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի «Ուխտագնացություն դեպի Բեթհովեն» փառատոնի շրջանակում դեկտեմբերի ընթացքում կկայանա երկու սիմֆոնիկ և երկու կամերային համերգ։
-
11.12.2020|
20:52
Հայտնի արտահայտությունը, թե պատմությունը կրկնվելու սովորություն ունի, մեզ համար հատկապես հիմա ավելի է արդիական դարձել՝ ֆեյսբուքում «Կարս 1920- Շուշի 2020. ֆատալիստական սխալների զուգահեռներ» վերտառությամբ գրառման մեջ նշել է թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը:
-
11.12.2020|
12:49
ՀՀ ԳԱԱ Գիտակրթական միջազգային կենտրոնը (ԳԿՄԿ) դեկտեմբերի 11-13-ը, համախմբելով գիտության տարբեր բնագավառների ուսումնասիրությամբ զբաղվող երիտասարդ հետազոտողների, գիտնականների, ասպիրանտների և մագիստրանտների, կազմակերպում է «Ապագայի Հայաստան» երիտասարդ գիտնականների գիտաժողով-դպրոց:
-
11.12.2020|
03:02
«Իրատեսի» զրուցակիցը «Ծիրանի» անսամբլի հիմնադիր, սոլո դուդուկահար և գեղարվեստական ղեկավարը ԱՐՏԱԿ ԱՍԱՏՐՅԱՆՆ Է։ Մեծ թվով համերգներ Հայաստանում և արտերկրում։ Համագործակցություն ամենատարբեր անսամբլների հետ։ Նորարարական աշխատանք, որը դուդուկի զարգացման և համաշխարհային դասական բեմին ինտեգրվելու կարևոր հայտ է։
-
11.12.2020|
02:59
Հազկերտ 2-րդը դաժան էր, ինչպես ամեն մի չկայացած ինքնակալ։ Չնայած որ նա Սասանյան փառահեղ հարստությունից էր, Պարսկաստանը փաստացի ղեկավարում էր հազարապետ (պարսից լեզվով՝ վազուրդ-ֆրամաթոր) Միհրներսեհը։ Հազկերտը հալածում էր իր երկրում բնակվող քրիստոնյաներին։
-
11.12.2020|
02:33
Հատված բրիտանացի հետախույզ ԼՈՈՒՐԵՆՍ ԱՐԱԲԱՑՈՒ հետ հարցազրույցից, 1919 թ. («Armenians are impossible» – գրված է 1919 թ. Փարիզում խաղաղ կոնֆերանսի ժամանակ, ամերիկացի լրագրող Լինկոլն Ստեֆֆորդի կողմից, առաջին անգամ հրապարակվել է 1931 թ. «Outlook and Independent» ամսագրում):
-
11.12.2020|
01:38
Հայաստանում իրադրության դրամատիզմն արդեն ավելի բարձր է, քան եղել է, ասենք, 1996 թ., երբ Տեր-Պետրոսյանն ու նրա գործակիցները պետական հեղաշրջում կատարեցին, իսկ հետո զորքեր մտցրին խաղաղ Երևան։